Հարավկորեական Սոննամ քաղաքի իշխանություններն արգելել են սպանել շներին ու վաճառել դրանց միսը երկրի խոշորագույն շուկայում՝ Moran-ում, հայտնում է The Korea Herald պարբերականը։
Հաջորդ շաբաթվանից շուկայից սկսելու են հանել շների վանդակները ու շների սպանդանոցները, հիմա շուկայում 22 կետ կա, որտեղ շան միս են վաճառում։ Քաղաքի իշխանությունները ֆինանսական աջակցություն կտրամադրեն այն առեւտրականներին, որոնք այս որոշման հետեւանքով ստիպված են լինելու փոխել իրենց բիզնեսի ուղղությունը։
Այս համաձայնությունը բացօթյա ավանդական շուկաների վերասարքավորմանն ուղղված քաղաքային նախագծի մի մասն է։ «Մենք կսկսենք նրանից, որ կվերացնենք սպանդանոցները ու վանդակները շուկաներից ու ի վերջո կդադարեցնենք շան մսի վաճառքը Moran շուկայում»,- հայտնել է իշխանությունների ներկայացուցիչ Կան Վոն գուն։
Moran ավանդական շուկան գործում է 1960-ականներից։ Ամեն տարի այստեղ վաճառվում է մոտ 80 հազար ողջ ու սպանված շուն։ Այս շուկային է բաժին հասնում երկրում գործածվող մսի ամբողջ ծավալի մեր երրորդը։ Դեռ ողջ կենդանիներին նեղ վանդակներում են պահում, որտեղ նրանք գրեթե չեն կարողանում շարժվել։ Երբ գնորդը ընտրում է շանը, կենդանուն հենց նրա աչքի առաջ են սպանում։





























