Ռուսաստանն աջակցելու է լիբիական ճգնաժամի լուծմանը, հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Լիբիայի խորհրդարանի նախագահ Ակիլա Սալեհի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք շահագրգռված ենք, որ մեր լիբիացի բարեկամները հնարավորինս շուտ հաղթահարեն այս ձգձգված ճգնաժամը, ստեղծեն իրենց պետականությունը, իրենց մարտունակ բանակը, իրավապահ ուժերը։ Մենք համերաշխ ենք մեր լիբիացի ընկերների հետ՝ ամուր պետական կառույցներ ստեղծելու, տնտեսությունը կառուցելու ու ահաբեկչության դեմ արդյունավետ պայքար մղելու նրանց ձգտումներում»,- ասել է Լավրովը։

Նախարարը նշել է, որ «անկասկած, այդ ամենը ենթադրում է քաղաքական կարգավորման ուղղությամբ ջանքերի կազմակերպում, ու այդ ճգնաժամը կարող են լուծել միայն իրենք լիբիացիները»

«Մենք ինչպես եւ միջազգային մյուս անդամները պատրաստ ենք աջակցել ձեզ, ստեղծել անհրաժեշտ պայմաններ բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ երկխոսության համար»,-ՌԴ ԱԳ նախարարը։