Ավստրիայի ազգային խորհրդի՝ ավստրիական խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները ընդունել են օրենք,որը իշխանություններին թույլ է տալիս օտարել այն տունը, որտեղ ծնվել է Ադոլֆ Հիտլերը։ Այս մասին դեկտեմբերի 15-ին հայտնել է WDR–ը։

Խոսքը Վերին Ավստրիա դաշնային հողի Բրաունաու -ամ -Ին քաղաքում գտնվող տան մասին է, որտեղ Երրորդ ռեյխի ապագա ֆյուրերը անցկացրել է իր կյանքի առաջին երեք տարիները։

Նշում են, որ հիմա իշխանությունները կկարողանան իրականացնել ցանկացած ճարտարապետական աշխատանքներ, այդ թվում եռահարկ կառույցի ամբողջական ապամոնտաժում։ Ավստիայի ՆԳ նախարար Վոլֆգանգ Սոբոտկան կողմ է արտահայտվել շենքը ապամոնտաժելուն, քանի որ այն գրավում է նեոնացիստներին, նշում է Le Figaro-ն։

Ընդ որում դաշնային կանցլեր Քրիստիան Կերնը ո ւ փոխկանցլեր Ռայնխոլդ Միթերլեները հայտնել են, որ տան ապամոնտաժման անհրաժեշտություն չկա, բացի դրանից կարող են խնդիրներ առաջանալ, քանի որ շենքը ճարտարապետական առումով արժեքավոր է։

Հիմա օրենքը քննարկելու են խորհրդարանի վերին պալատում։