«Գազպրոմը» կարող է սահմանափակել կամ առհասարակ դադարեցնել Ուկրաինայի տարածքով տարանցիկ գազի մատակարարումները, եթե Կիեւը սկսի ապօրինի վառելիք յուրացնել, ասել է ռուսական ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Գազպրոմը» կարող է սահմանափակել մատակարարումները։ Նախատեսվում է նաեւ, որ միանվագ չարտոնված գազի յուրացման դեպքում «Գազպրոմը» լարող է անմիջապես դադարեցնել մատակարարումները»,– ասել է նա։

Միլերի խոսքով՝ ռուսական ընկերությանը բազմամիլիարդանոց տուգանք ներկայացրած Կիեւի դատարանի որոշումը շատ տարօրինակ է։