Ռուսաստանն ու Ճապոնիան խաղաղ ատոմային էներգիայի շահագործման ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Հուշագիրը ստորագրել են «Ռոսատոմի» եւ Ճապոնիայի Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի ներկայությամբ։
Համագործակցության առանցքային ոլորտներից մեկը կլինի «Ֆուկուսիմա –1» ԱԷԿ–ի վթարների հետեւանքների վերացումը։





























