Գիտնականները համոզված են, որ 2030-ից մինչեւ 2040 թվականը Երկրի վրա մինիսառցե ժամանակաշրջան կլինի: Նրանց պնդմամբ՝ մեր մոլորակի գլոբալ սառեցման հավանականությունը հասնում է գրեթե 100 տոկոսի: Informing-ի փոխանցմամբ՝ հետագա 15 տարիներին Երկրի ջերմաստիճանը կնվազի Ցելսիուսի մոտ 6 աստիճանով:

Դա տեղի կունենա արեգակնային ակտիվության փոփոխության պատճառով: Գիտնականների խոսքով՝ 2030-ին կսկսվի արեգակնային 26-րդ շրջափուլը, երբ արեգակնային ալիքները միմյանց հայելային կարտացոլեն: Իրար հանդիպելով՝ դրանք միմյանց կչեզոքացնեն, որի հետեւանքով արեգակնային ակտիվությունը զրոյի կհասնի:
Սակայն, փորձագետների կարծիքով, այսօր հիմքեր չկան ասելու, որ շուտով Երկրի վրա սառցե ժամանակաշրջան կսկսվի: Չէ՞ որ վերջին մի քանի տասնամյակներին մարդկությունը փորձում է լուծել գլոբալ տաքացման խնդիրը: