Բրիտանացի օվկիանոսագետները հայտնել են, որ ծովախեցգետինների, որդերի, ոստրեների, խխունջների միանգամից վեց նոր տեսակ են հայտնաբերել Հնդկական օվկիանոսում, հայտնում է Scientific Reports–ը։
Նոր տեսակները հայտնաբերվել են այն հետազոտական գիտարշավի արդյունքում, որը կազմակերպվել էր Հնդկական օվկիանոսի ջրային տարածքում։
Նոր տեսակներից են օրինակ մորթեպատ պատյանով ծովախեցգետինը, որի մոտ ազգականները բնակվում են օվկիանոսի անտարկտիկյան մասերում։ Բացի դրանից գիտնականներին հաջողվել է հայտնաբերել երկու նոր տեսակ խխունջներ, մի ոստրե, ծովային ափսե, նաեւ մի զարմանալի բազմամազմզուկ որդ։





























