Հոգեբանները մեծածավալ հետազոտություն են անցկացրել, որը պարզել է,թ ե շաբաթվա որ օրն են տղամարդիկ եւ կանայք հակված դավաճանելու, հայտնում է Informing–ը։
Փորձին մասնակցել է 170 հազար մարդ, որոնք այդ պահին մշտական հարաբերություններ են ունեցել կամ ամուսնացած են եղել։
Ծանոթությունների կայքերում մասնագետների հարցումների համաձայն՝ դավաճանության ամենատարածված օրը չորեքշաբթին է։
Մասնագետներին դա չի զարմացրել, քանի որ հանգստյան օրերին մարդիկ հիմնականում ընտանիքի հետ են լինում։ Իսկ արդեն շաբաթվա կեսին բացակայությունը հեշտությամբ կարելի է կոծկել աշխատանքային պարտականություններով։



























