Բեռլինում սուրբծննդյան տոնավաճառի ժամանակ հավաքած մարդկանց բազմության մեջ մխրճված բեռնատարի լեհ վարորդը սպանվել է փոքր տրամաչափի զենքով, մեքենայի մեջ հայտնաբերվել է արնաշաղախ հագուստ, dpa–ին հայտնել են իրավապահ մարմիններում աղբյուրները։

Այս մասին, թե զենք հայտնաբերվել է արդյոք, գործակալությունը չի հաղորդում։ Արնաշաղախ հագուստը գտել են վարորդի խցիկում, ձերբակալված անձի հագուստի վրա արյան հետքեր չեն հայտնաբերվել։ Դեռեւս պարզ չէ, թե հասցրել է արդյոք ենթադրյալ հանցագործը զգեստափոխվել, թե ոնց։

Հիշեցնենք, որ նախօրեին բեռնատար մեքենան մխրճվել էր սուրբծննդյան տոնավաճառի ժամանակ հավաքած մարդկանց բազմության մեջ, որի հետեւանքով զոհվել է 12 մարդ, վիրավորվել՝ 48–ը։