Բեռլինում սուրբծննդյան տոնավաճառում կազմակերպած հարձակումից հետո ամանորյա տոներին ոստիկանները զինված կլինեն ինքնաձիգներով։ Այս մասին հայտնել են Գերմանիայի ՆԳՆ—ից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Որոշում է կայացվել, որ բոլոր ոստիկանական պարեկային խմբերը զինված են լինելու»,– աել է Զաարլանդ դաշնային հողի ՆԳ նախարար Կլաուս Բոուիլոնը։ Խոսքը ինքնաձիգների եւ զրահաբաճկոնների մասին է։

Նշենք, որ երկուշաբթի երեկոյան բեռնատարը մխրճվել էր Սուրբ ծննդյան տոնավաճառում հավաքված բազմության մեջ, որի հետեւանքով զոհվել է 12 եւ վիրավորվել 48 մարդ։ Գերմանիայի իշխանությունները հայտարարել են, որ կատարվածն ահաբեկչություն է։ Բեռնատարի խցիկում հայտնաբերվել է տղամարդու դի, որը պաշտոնական տվյալներով՝ Լեհաստանի քաղաքացի է։