Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը Բեռլինում սուրբծննդյան տոնավաճառում կատարված ողբերգությունն անվանել է հարձակում ամբողջ հասարակության վրա։ «Այդ ահաբեկչությունը, ինչպես եւ բոլոր նախորդները, ուղղված էր բոլորիս դեմ,- ասել է նա,- Սա հարձակում էր մեր կենսակերպի վրա»։
Գաուկի խոսքով ոչ այս, ոչ դրան նախորդած հանցագործությունները չեն սասանի ցնցված գերմանացիների համոզմունքները։ «Մենք ամուր հիմքերի վրա են, ու մենք միասին ենք Գերմանիայում, Եվրոպայում, ամենուր, որտեղ մարդիկ ապրում են ու ուզում են ապրել ազատության մեջ»։ «Մենք սգում ենք զոհերի համար, մտահոգված ենք վիրավորների համար ու կարեկից նրանց ընտանիքներին ու ընկերներին։ Այս պահին մենք մտածում ենք այն բազմաթիվ զոհերի մասին, որոնք ամբողջ աշխարհում բախվում են ահաբեկչության»,- շեշտել է Գաուկը։ Նա ահաբեկչության նշան է անվանել կամայականությունը, որով հանցագործները ընտրել են դրա իրականացման վայրը։ «Բայց մենք մեզ հաշիվ ենք տալիս՝ մեր Գերմանիան մնում է մնում է ազատության, համերաշխության ու ներքին խաղաղության երկիր»,- ամփոփել է Գաուկը։





























