Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ու արտգործնախարար Ֆրանկ Վալթեր Շթայնմայերը այցելել են Բեռլինի Բրայթշայդլից հրապարակ, որտեղ սպիտակ վարդեր են դրել  զոհերի հիշատակին։ Նրանց ուղեկցում էին Բեռլինի իշխող բուրգոմիստր Միխայել Մյուլերը ու ներքին գործերով սենատոր Անդրեաս Հայզելը, փոխանցում է DW–ն։

Մերկելը գրառում է արել ցավակցությունների գրքում։

Ավելի վաղ Գերմանիայի կանցլերը պաշտոնական հայտարարություն է արել, որում ցավակցել է հարձակման զոհերին ու շնորհակալությոն հայտնել ոստիկանությանը, բժիշկներին, փրկարարներին ու հրշեջ աշխատողներին։ Նա վստահեցրել է, որ տեղի ունեցածը հետաքննվելու է ու մեղավորները պատասխան են տալու։