ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ ընդլայնում է Ռուաստանի դեմ ուկրաինական ճգնաժամի կապակցությամբ սահմանված պատժամիջոցները։ Ընդլայնված ցանկում ընդգրկվել են յոթ ֆիզիկական անձինք ու մի քանի տասնյակ կազմակերպություններ, նաեւ ռուսական երկու նավեր, հայտնում է BBC–ն։

Հայտնելով պատժամիջոցային ցանկի ընդլայնման մասին, ամերիկյան Ֆիննախի ներկայացուցիչ Ջոն Սմիթը հայտնել է, որ այդ պատժամիջոցների նպատակն է «շարունակել Ռուսաստանի վրա ճնշումը, որպեսզի նա առաջվա պես շարունակի զգալ Ղրիմի օկուպացման գինը, նաեւ խոչընդոտներ առաջացնել նրանց համար, ովքեր աջակցում են բռնություններն ու անկայունությունը Ուկրաինայում»։