Uber ընկերությունը հայտնել է Սան Ֆրանցիսկոյում անվարորդ տաքսիների փորձարկման դադարեցման մասին, երբ Քալիֆորնիայի նահանգի կարգավորիչները չեղարկել են ինքնակառավարվող ավտոմեքենաների ընկերության գրանցումը: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Այժմ մտածում ենք, թե այդ մեքենաները որտեղ եւ ինչպես ենք օգտագործելու, սակայն մենք Քալիֆորնիային 100 տոկոսով հավատարիմ կմնանք եւ անհրաժեշտ դաշնային օրենքների մշակման համար մեր ջանքերը կկրկնապատկենք»,- նշված է ընկերության հայտարարության մեջ:
Նահանգի իշխանությունները նախկինում Uber ընկերությանը դատաքննությամբ էին սպառնացել, եթե իր ավտոմեքենաների համար հատուկ թույլտվություն չստանա: Սակայն Uber ընկերությունն ի պատասխան հայտարարել էր, որ մտադիր է իշխանությունների պահանջն անտեսել:





























