Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը եւ նրա ամուսինը՝ Էդինբուրգի դուքս, արքայազն Ֆիլիպը մրսածությունից առողջացել են, որը նրանց ստիպել էր Անգլիայի արեւելքում գտնվող Սանդրիգեմ կալվածք ավանդական Ծննդյան ուղեւորությունը հետաձգել: Այս մասին հայտնում է BBC-ն:

Թագուհին եւ արքայազնը Բուքինգեմյան պալատից Նորֆոլքի են թռչել ուղղաթիռով, այնտեղ է գտնվում կալվածքը, որտեղ Ծննդյան տոներին թագավորական ամբողջ ընտանիքն է հավաքվում:

Այնտեղ նրանց արդեն սպասում էին Հարրին եւ արքայազն Ուիլյամը՝ կնոջ եւ երեքամյա որդու՝ արքայազն Ջորջի հետ: