Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել Ռուսաստանի եւ Սիրիայի միջեւ ռուսական ավիացիայի տեղակայման վերաբերյալ համաձայնագրի արձանագրությունը ստորագրելու մասին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել Ռուսաստանի եւ Սիրիայի միջեւ Ռուսաստանի զինված ուժերի ավիացիոն խումբը Սիրիայում տեղակայելու վերաբերյալ 2015-ի օգոստոսի 26-ի համաձայնագրի արձանագրությունը ստորագրելու մասին»,- նշված է հաղորդագրության մեջ