Չնայած քրդերի հետ Ռուսաստանի բարեկամական հարաբերություններին, Քրդստանի անկախության հարցը պետք է Իրաքի իշխանությունները լուծեն: Այս մասին ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է Gazeta-ն:
«Քրդերի հետ Ռուսաստանը վաղեմի եւ ջերմ հարաբերություններ ունի, քրդական ստորաբաժանումները արդյունավետորեն եւ խիզախորեն են մարտնչում ահաբեկչության դեմ»,- նշել է նախագահը:
Նա նաեւ ընդգծել է, որ քրդերի ինքնիշխանության հարցը պետք է լուծվի միջազգային իրավունքի շրջանակներում: «Մենք պետք է գործենք միջազգային իրավունքի սահմաններում: Ժողովրդի իրավունքները կապահովվեն, բայց մենք չենք պատրաստվում միջամտել ներիրաքյան գործընթացներին»,- ամփոփել է Պուտինը:
Պուտին. Քրդստանի անկախության հարցը պետք է Իրաքի իշխանությունները լուծեն

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























