Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է, թե ինչու է «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն»  եւ  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների դաշինքը կոչվում «ԵԼՔ»:

«ԵԼՔ – դժվար կացությունից, անհաջողությունից ազատվելու հնարավորություն՝ միջոց, վերելք՝ դեպի վեր տանող վերընթաց ուղի:

Է. Աղայան

Արդի հայերենի բացատրական բառարան

«ԵԼՔ դաշինք» – Հայաստանը դժվար կացությունից, անհաջողությունից ազատելու հնարավորություն՝ միջոց, Հայաստանի վերելքի, դեպի վեր տանող վերընթաց ուղի:

Արդի Հայաստանի քաղաքական բառարան»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն»  եւ  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների դաշինքը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «ԵԼՔ» անվանումով։

Հիշեցնենք, որ ֆեկտեմբերի 12-ին այս երեք կուսակցությունները հուշագիր էին ստորագրել՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններին միասնաբար մասնակցելու վերաբերյալ։

Այս պահի դրությամբ դաշինքը ներկայացնում է երեք ուժ, սակայն կողմերը չեն բացառում, որ այն կարող է ընդլայնվել։