Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է ուղարկել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին՝ կապված Սեւ ծովի վրա Ռուսաստանի պաշտպանության նախարարության ինքնաթիռի կործանման հետ
«Հարգելի Դմիտրի Անատոլիի,
Խորը ցավով տեղեկացանք Սև ծովի վրա «Տու-154» ինքնաթիռի կործանման մասին, որը տասնյակ մարդկանց կյանքեր խլեց:
ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և խնդրում եմ կարեկցանքի ու զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին և մերձավորներին»,- նշված է վարչապետի հեռագրում:





























