Ի նշան Ռուսաստանի հետ համերաշխության, որտեղ երկուշաբթի սուգ է Սոչիում Տու-154 օդանավի աղետի զոհերի հիշատակին, Բելառուսում սգո օր է հայտարարված: Մինսկում Ռուսաստանի դեսպանության շենքի մոտ մարդիկ ծաղիկներ եւ մոմեր են դնում: Այս մասին հաղորդում է Sputnik-ը:
Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կարգադրությամբ պետական հաստատությունների բոլոր շենքերի պետական դրոշներն իջեցված են, չեղարկվել են հեռուստատեսությամբ եւ ռադիոյով հեռարձակվող ժամանցային հաղորդումները:
ՌԴ պաշտպանության նախարարության Տու-154 օդանավի կործանման եւ անձնակազմի անդամների եւ ուղեւորների զոհվելու կապակցությամբ ցավակցություն է հայտնել նաեւ Բելառուսական ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Մինսկի եւ Զասլավսկի մետրոպոլիտ Պավելը:





























