2018 թվականին Հայաստանում կավարտվի վարչատարածքային բաժանման փոփոխությունների գործընթացը: Այս մասին դեկտեմբերի 26-ին տարվա ամփոփիչ ասուլիսում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Նրա խոսքով՝ մինչեւ 2017 թվականի աշուն ծրագրվում է շուրջ 250 բնակավայրեր միավորել ավելի քան 20 խոշորացված համայնքներում:
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Ընդհանուր առմամբ՝ 2018 թվականին կառավարությունը ցանկանում է ամբողջությամբ ավարտել համայնքների խոշորացումը: Արդյունքում հանրապետությունում շուրջ 100 համայնք կլինի: Լոքյանի խոսքով՝ խոշորացման արդյունքում դրանց տրամադրության տակ ավելի մեծ ֆինանսական ռեսուրսներ կլինեն:
Առաջին երեք համայնքները (Թումանյան, Դիլիջան, Տաթեւ) խոշորացվել են դեռեւս 2015 թվականին, եւս 15-ը՝ 2016-ին: Հիմա 18 խոշորացված համայնքներում արդեն 140 բնակավայր է ներառված:
Նոր համայնքներում նախատեսվում է 7-8-ական գյուղ ներառել կամ դրանք միավորել մոտակա քաղաքի հետ:
Նորերը պետք է այժմյան (1-ական, հազվադեպ՝ 2-ական բնակավայր) եւ Հայկական ԽՍՀ-ի շրջանների (միջինը 20-30 գյուղ) միջեւ միջին չափով համայնքներ լինեն:






























