Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը, որը թոքաբորբով հոսպիտալացվել էր, հայտնել է, որ իրեն նորմալ է զգում եւ չնայած դեռեւս հիվանդանոցում է, ցանկանում է բժշկական անհրաժեշտ միջամտություններն ավարտել եւ արդեն երեքշաբթի մեկնել դահուկներով սահելու, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա դժգոհել է, որ որոշ լրագրողներ, հայտնելով իր իբր ծանր վիճակի մասին, իր համար «ուրախ կանք» են ստեղծել՝ նախկին քաղաքապետը բազմաթիվ զանգեր է ստացել, որոնք խանգարել են առողջությունը հանգիստ վերականգնելուն:
«Վաղը թռչում եմ դահուկներով սահելու: Ես արդեն այսօր կավարտեմ այստեղի կաթոցները: Սա վիրուսային թոքաբորբ էր: Աջ թոքս վնասված էր ավտովթարից, եւ ահա այն, ըստ երեւույթին, թույլ օղակ է դարձել ինչ-որ տհաճ գրիպի համաճարակի պայմաններում»,- ասել է Լուժկովը՝ ընդգծելով, որ ոչ մի առանձնահատուկ բան չկա: