Սանգաչալ ավանում գազամուղի վրա պայթյունի հետեւանքով դադարեցվել է Բաքվում եւ Սումգայիթում «Ազերիշիգ» ԲԲԸ-ի էլեկտրակայաններին գազամատակարարումը: Այս մասին haqqin.az-ին հայտնել են ԲԲԸ-ի մամուլի ծառայությունից:

«Ազերիշիգ» ԲԲԸ-ն դրա հետ կապված սահմանափակումներ է մտցրել իր բաշխիչ ցանցերում, եւ էլեկտրամատակարարումները որոշակի ընդհատումներով են կատարվում: