Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Գաբրիել Ղազարյանը նշանակվել է նույն նախարարության նախարարի տեղակալ:

ՀՀ վարչապետի համապատասխան որոշմեն մեջ նշվում է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝

Գաբրիել Ղազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ»: