Ջավախքի հայաբնակ Գանձա գյուղում դեկտեմբերի 27-ին գազի արտահոսքի հետեւանքով տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Գանձայի բնակիչներից մեկից, պայթյունը տեղի է ունեցել Գուրգեն Հարությունյանի տանը: Պայթյունի հետեւանքով տուժել են տան 3 բնակիչները, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:

Այս պահին Գանձայում գազի մատակարարումն անջատված է, կատարվում է  քննություն պայթյունի պատճառները պարզելու համար: