Աֆղանստանոմ մի խումբ զինված տղամարդիկ գլխատել են կնոջը՝ առանց ամուսնու ուղեկցության խանութ գնալու համար։ Daily Mail-ի փոխանցմամբ, սարսափազդու հաշվեհարդարը տեղի է ունեցել աֆղանական Սար է Պուլ նահանգի Լատտի գյուղում, որը գտնվում է «Թալիբանի» հսկողության տակ։

Նահանգապետի ներկայացուցչի խոսքով կինը պատժվել է, քանի որ փողոց էր դուրս եկել առանց ամուսնու, որն այդ ժամանակ Իրանում էր գտնվում։

Ըստ «Թալիբանի» օրենքների՝ կնոջն արգելված է դուրս գալ տնից առանց ամուսնու, կամ արական սեռի մոտ ազգականի ուղեկցության։ Բացի դրանից կանանց արգելվում է կրթություն ստանալ կամ աշխատել։

ՄԻնչդեռ «Թալիբանը» հերքում է իր մասնակցությունը վերոնշյալ միջադեպին։