Ֆիլիպ Էնտոնի Հոփկինսը ծնվել է 1937-ի դեկտեմբերի 31-ին Ուելսում: Նրա ծնողները՝ Թոնի Դիքն ու Մյուրիել Հոփկինսը, առավոտից երեկո աշխատում էին սեփական փռում:
Ամերիկա-բրիտանացի դերասանի, ռեժիսորի, «Օսկար» մրցանակի դափնեկրի ծննդյան օրը ներկայացնում ենք նրա կյանքից մի քանի կանոն:
Մեզնից լավագույնները ուշ են զարգանում: Ես դպրոցում ապուշ էի: Չշփվող տիպ էի, այլ երեխաները ինձ չէին հետաքրքրում: Հիմա դա անվանում են դիսլեքսիա կամ ուշադրության խանգարում: Իսկ ես ուղղակի հիմար էի: Հենց այդպատճառով էլ ես դերասան դարձա:
Հիմա ես թքած ունեմ թատրոնի վրա: Անկեղծ խոսք, չեմ հասկանում, թե ինչու են ոմանք դրան այդքան սրտատրոփ վերաբերվում: Ու՞մ է պետք 400-ամյա վաղեմության այդ թատրոնը: Այն մեռած է: Ով է ավելի լավ Լիր արքա խաղում, ում է դա մտահոգում: Դու անում ես այն, ինչը քեզնից առաջ արելեն 15 հազար ուրիշ դերասաններ:
Բոլոր դերասանները խելագարի նման ուզում են Համլետ խաղալ: Ես էլ էի ուզում: Իսկ հիմա մտածում եմ՝ դա նույնն է, թե ինքնասպան լինես: Հիմա ինձ բացարձակապես չի հետաքրքրում Շեքսպիրը: Իսկ երբ հետաքրքրում էր,դա պարզապես սնափառություն էր, ուղղակի հռչակ էի ուզում:
Մարդիկ, որոնք քեզ ծախու են համարում, իրականում ուղղակի նախանձում են: Ահա վերջերս իմ մտերիմ ընկերը Լոնդոնում հանդիպեց Ազգային թատրոնի քասթինգի գործակալի հետ, եւ այդ կինը նրան հարցրեց. «Դե ինչպե՞ս է Թոնին»: Նա պատասխանեց. «Շատ գոհ է, նա Հոլիվուդում է»: «Ափսոս, որ ծախվեց»,-ասաց կինը: «Այո, իսկ դրանից բացի, կարգին հարստացավ եւ փառավորվեց»,- ասաց ընկերս: Կինն ուղղակի կանաչել էր:
Չկա ոչինչ ավելի նյարդայնացնող, քան առաքինությունը եւ բարոյականությունը: Ես չեմ ասում, որ ինքս կեղծ չեմ: Այնքան կեղծ եմ, որքան մյուսները: Մենք կեղծ ենք, բոլորս շառլատան, փչացած եւ ստախոս:





























