Բրիտանիայի Դերբշիր կոմսության Յալգրեյվ գյուղը վերստեղծել են իրական տորթի տեսքով: Տորթի հեղինակն է 59-ամյա խոհարար Լին Նոլանդը:
Նախագիծը պատրաստել են 6 ամսվա ընթացքում, իսկ ուտելի գյուղի «շինարարության» համար 387 ժամ է պետք եղել: Քաղցր գյուղի համար պետք է եղել 13.5 կգ կարագ, 13.5 կգ ալյուր, 13.5 կգ շաքար, 20 կգ մարցեպան, 10 տարա մուրաբա, 10 կգ շաքարի փոշի, 40 կգ ջնարակ, 40 կգ միրգ, 10 փաթեթ դոնդող, 3 լ վիսկի եւ 40 լուսադիոդային լամպ լուսավորման համար, հայտնում է Kedem.ru-ն:






























