Ռուսաստանի քննչական մարմինները քրեական գործ են հարուցել Իգուշեթիայում լրագրող Ամերհան Կոկուրխոեւի սպանության դեպքի առթիվ։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի Քննչական կոմիտեի Ինգուշեթիայի Հանրապետության քննչական վարչության կայքը։
Կոկուրկոեւը կտրող-ծակող վնասվածք է ստացել կրծքավանդակի շրջանում եւ գիտակցության չգալով մահացել է հիվանդանոցում։
Քննիչները պարզել են կասկածյալի ինքնությունը, այժմ նրա գտնվելու վայրն են պարզում։
Նախնական տվյալներով, լրագրողին դանակով հարվածել է նրա հարեւան Ռ. Ջամալաթդինովը։ կոնֆլիկտի պատճառը կարող է լինել հողի հետ կապված վեճը, հաղորդում է Life.ru-ն։
Տեղի IngFootball.ru պարբերականի փոխանցմամբ, Կոկուրխոեւը երկար ժամանակ սպորտային հաղորդումներ է վարել «Ինգուշեթիա» հեռուստաալիքով, իսկ վերջին ամիսներին աշխատել է հանրապետության Սունժենի շրջանի աշխատակազմում։





























