Իսրայելի խարդախության դեմ պայքարի ոստիկանական բաժնի աշխատակիցները հունվարի 2-ին կհարցաքննեն վարչապետ Բենիամին Նեթանյահուին, փոխանցում է Newsru-Israel-ը:

Հարցաքննությունը կկատարվի կառավարական նստավայրում եւ կտեւի այնքան, որ վարչապետը կարողանա մասնակցել արդարադատության նախկին նախարար Յակով Նեմանի հուղարկավորությանը:

Նեթանյահուն կասկածվում է Իսրայելում եւ արտասահմանում երկու բիզնեսմեններից ապօրինի շահույթ եւ նվերներ ստանալու մեջ: Դեռեւս հայտնի չէ՝ նվիրաբերողները դրա դիմաց ինչ-որ բան ստացել են, թե ոչ, ուստի նրան դեռեւս կաշառքի մեջ չեն կասկածում: