Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էրնեսթը բացատրել է, թե ինչու Վաշինգթոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ պատժամիջոցներ չի սահմանել։

Ճեպազրույցի ժամանակլ լրագրողները հարցրել են, թե ինչու ԱՄՆ-նՊուտինին չի ներառել պատժամիջոցային ցուցակում՝ ամերիկյան ընտրական համակարգի վրա կիբերհարձակումների կապակցությամբ, որոնց համար Վաշինգթոնը Մոսկվային է պատասխանատու համարում։

«Ըստ պատժամիջոցներ սահմանելու քաղաքականության՝ օտար պետությունների առաջնորդները սեւ ցուցակներում ընդգրկվում են միայն որոշակի հանգամանքներում։ Եվ արտակարգ իրավիճակ կլիներ, եթե հենց Պուտինը հայտնվեր այդ ցուցակում»,- ասել է Էրնեսթը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։