Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 4-ին, ժամը 13.01-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գ. Նժդեհ փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են 53-ամյա Ս. Մ.-ի բնակարանի դուռը եւ խոհանոցի հատակին՝ ընկած վիճակում, հայտնաբերել վերջինիս դին։