Իսրայելի ռազմական դատարանը Իսրայելի պաշտպանության բանակի սերժանտ Էլորա Ազարիային մեղավոր է ճանաչել պաղեստինցու չկանխամտածված սպանության մեջ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Միջադեպը տեղի է ունեցել 2016-ի մարտին. երբ Խեւրոնում պաղեստինցի Աբդել ալ-Ֆաթահ ալ-Շարիֆը հարձակվել է իսրայելցի զինվորի վրա եւ վիրավորվել է: Երբ նա կամրջի վրա պառկած արյունաքամ էր լինում, Ազարիան ինքնաձիգով կրակել է նրա գլխին: Նա իր հրամանատարին հայտնել է, որ հանցագործն իր ընկերներին վիրավորել էր, ուստի պետք է սպանվեր: Երեք դատավորների կոլեգիան որոշել է, որ սերժանտը ալ-Շարիֆին ոչ թե վախից է գնդակահարել, ինչպես պնդել է պաշտպանական կողմը, այլ սպանելու ցանկությունից:
Ազարիայի գործով դատավճիռը կկայացվի մի քանի շաբաթ հետո: «Չկանխամտածված սպանության» համար առավելագույն պատիժը 20 տարի ժամկետով ազատազրկումն է:





























