Հաքերները կոտրել են եվրահանձնակատար Կորինա Կրետուի Twitter-ը էջը եւ նրա անունից լայքեր են դրել պոռնկագրական լուսանկարների տակ: Այս մասին հայտնում է Politico պարբերականը:

Պարբերականի տեղեկություններով՝ Կրետուի անունից լայքեր են դրվել ոչ միայն «հասուն» հաշիվներում, այլեւ քնած աղվեսների պատկերների, հարսանյաց լուսանկարների եւ Rede-ի Thick Brown Gorgeous հիփ-հոփ կոմպոզիցիայի հղման տակ: Այս բոլոր հղումները նրա էջում երեւացել են հունվարի 3-ի երեկոյան, ավելի ուշ դրանք ջնջվել են:

Հունվարի 4-ի գիշերը Կրետուն համացանցում գրել է, որ իր բլոգը կոտրել են եւ բաժանորդներին խնդրել է վերջին 48 ժամվա գրառումներին ու լայքերին ուշադրություն չդարձնել: Քաղաքական գործիչը հայտնել է, որ իր թիմն աշխատում է իրավիճակի շտկման վրա, եւ ինքը տեղի ունեցածի համար ներողություն է խնդրում: