ԱՄՆ-ում Սենատորների երդմնակալության արարողության ժամանակ երկրի փոխնախագահ Ջո Բայդենը փորձել է համբուրել հանրապետական Ռիչարդ Բյորի թոռնուհուն, հայտնում է New York Post-ը:

Տեսանյութում երեւում է, որ մեկամյա երեխան խոսափում է համբուրել ԱՄՆ վարչակազմի երկրորդ դեմքին:

«Փոքրիկը գլուխը հեռու պահեց փոխնախագահի  շուրթերից՝ խուսափելով դիպչել նրան եւ քաղաքական գործչին թողնելով օդը բերանում»,- գրում է թերթը:

Արարողությունն ընթացել է Կապիտոլիումի բլրի վրա հունվարի 3-ին: