ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը համամիտ է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հետ, որը քննադատել էր ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության կիբերանվտանգության համակարգը եւ լրատվամիջոցներին մեղադրել անազնվության մեջ:

Թրամփը Twitter-ի իր էջում գրել է, որ Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի պետ Ջոն Փոդեսթայի էլեկտրոնային փոստը կարող էր կոտրել անգամ 14-ամյա դեռահասը, քանի որ նրա գաղտնաբառը եղել է «գաղտնաբառ» բառը:

«Ինչու՞ է Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեն այդքան անփույթ եղել»,- հռետորական հարցադրում է արել Թրամփը: