Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, Նոր տարվան նվիրված տոնական երեկույթին ներկայացել է Dolce & Gabbana-ի հագուստով:

Ապրանքանիշի մոդելավորող Ստեֆանո Գաբբանան Instagram-ում հրապարակել է Մելանյայի լուսանկարը: Օգտատերերը, սակայն, քննադատել են նրան այն բանի համար, որ մոդելավորողը «հագուստ է կարում Եվա Բրաունի համար»՝ դրանով ակնարկելով, որ նա ժամանակակից Հիտլերի կինն է, փոխանցում է WWD-ը:

Լուսանկարն արվել է Ֆլորիդայի նահանգի Մար ա Լագո վայրում:

Գաբբանան լուսանկարը մակագրել է հետեւյալ կերպ. DG Woman («Dolce & Gabbana-ի կինը»), եւ Մելանյա Թրամփին գեղեցկուհի է անվանել, իսկ նրա քննադատներին՝ տգետներ:

Քննադատները նշում են, որ որոշ ամերիկացիների համար Դոնալդ Թրամփը Հիտլերին է հիշեցնում: