Մեծ Բրիտանիայի լուսանկարիչների թագավորական միությունը Քեմբրիջի դքսուհուն արժանացրել է իր շարքերը համալրելու պատվին:  Քեյթ Միդլթոնը ընտանեկան լուսանկարների եւ ճանապարհորդությունների ժամանակ արած լուսանկարների համար դարձել է միության պատվավոր  անդամ, հայտնում է BBC-ն:

Միության գործադիր տնօրեն Մայքլ Փրիթչարդը բարձր է գնահատել դքսուհու տաղանդն ու էնտուզիազմը:

Երբ 2015-ին լույս աշխարհ եկավ Քեյթի եւ Ուիլյամի դուստրը,  դքսուհին ինքն արեց արքայադուստր Շարլոտի առաջին պաշտոնական լուսանկարը:

Քեյթի ավելի վաղ լուսանկարների շարքում են Կինաբալու լեռան նկարը, օրանգուտանգի սեւ-սպիտակ լուսանկարը, որոնք նա արել էր 2012-ին ամուսնու հետ ճանապարհորդելիս: