Թայվանի ֆերմաներից մեկում H5N8 թռչնի գրիպի սպառնալիքի պատճառով 23 հազար հավ է ոչնչացվել: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թայվանի Անասնաբուժական բյուրոն (BAPHIQ):

Թռչնի գրիպի բռնկում է գրանցվել Յունլին գավառի ֆերմայում: Ֆերմայում ստուգում է անցկացվել, երբ բյուրոն տեղեկացել է մեծ թվով տնային թռչունների սատկելու մասին:

Լաբորատոր թեստերով հաստատվել է ֆերմայի թռչունների շրջանում H5N8 թռչնի գրիպի առկայությունը: Որոշվել է 23 հազար հավ ոչնչացնել եւ հաստատության ու տարածքի ախտահանում կատարել: