Մեքսիկայում բենզինի կտրուկ թանկացման դեմ արդեն մի քանի օր շարունակվող բողոքը վերածվել է խանութների կողոպուտի:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Մեխիկո նահանգի կառավարությունը հայտնել է, որ հունվարի 4-ի երեկոյան 161 մարդ է ձերբակալվել, որոնք մասնակցել են առեւտրի կետերի կողոպուտին:
Նահանգի իշխանությունները փորձել են բնակչությանը հանդարտեցնել՝ հասնելով համանման հանցագործությունների եզակի դեպքերի, սակայն արդեն նույնպիսի միջադեպերի մասին տեղեկություններ են ստացվում նաեւ այլ նահանգներից:
Մեքսիկայում զանգվածային բողոքի պատճառը հունվարի 1-ից էներգետիկ ոլորտի բարեփոխումների շրջանակում բենզինի գնի թանկացումն է միջինը 20 տոկոսով: Ճանապարհները զանգվածաբար փակվել են, հրկիզվել են Pemex ընկերության մի քանի լցակայաններ, հիմա բողոքի ալիքը վերաճել է կողոպուտի:




























