Լվովի արվեստի պատկերասրահից գողացել են մոտ 10 մլն դոլար արժողությամբ գրեթե 100 հնագույն հրատարակություններ:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ պատկերասրահի գլխավոր տնօրեն Տարաս Վոզնյակը նշել է, որ գանձերն ամենայն հավանականությամբ տասնամյակների ընթացքում են գողացվել:

Պատկերասրահում առայժմ չեն ստուգել գերմաներեն եւ լեհերեն գրքերը, որոնք, տնօրենի խոսքով, ներմուծելու տեսակետից ավելի գրավիչ են: