Երեւանի Մհեր Մկրտչյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Մարաշլյան» ֆոտո-ատելիեի մոտակայքում դի է հայտնաբերվել: Այս մասին այսօր` հունվարի 6-ին, NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն ժամը 15.00-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մհեր Մկրտչյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Մարաշլյան» ֆոտո-ատելիեի մոտակայքում երկու օր է՝ քաղաքացի է ընկած ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Մհեր Մկրտչյան փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում գտնվող կիսակառույց շինության երկաթբետոնյա կառուցատարրերի մոտակայքում հայտնաբերել են անձը չպարզված տղամարդու դի (50-60 տարեկան):

Նախնական տեղեկություններով մահացածը անօթևան է և մահվան պատճառը եղել է ցրտահարությունը: