Կոտայքի մարզում հունվարի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Shamshyan.com-ից տեղեկանում ենք, որ ժամը 12։40-ի սահմանում Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի 14 շենքի բնակիչ, 26-ամյա Հայկ Բարեղամյանն իր ՎԱԶ 21 099 մակնիշի ավտոմեքենայով Նոր Արտամետ-Մրգաշեն գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ջրանցքում։
Նախնական տեղեկություններով՝ վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան։ Վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության: Պարզվել է, որ նա սթափ է եղել, իսկ ճանապարհը՝ անցանելի։




























