Մոսկվայի հարավ-արեւելքում սպանության մեջ կասկածվող, ձերբակալության ժամանակ ինքնասպան եղած տղամարդը հասցրել է երկու ոստիկանի վիրավորել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Հունվարի 8-ի առավոտյան Վասիլցովսկի Ստան փողոցի շենքերից մեկի բակում անցորդը 40-45 տարեկան տղամարդու դիակ է հայտնաբերել: Նախնական տվյալներով՝ նրան սպանել է 26-ամյա տղամարդ, որը փորձել է փախուստի դիմել դեպքի վայրից:

Հնարավոր հանցագործին ձերբակալելու՝ իրավապահների ձեռնարկած գործողությունների ընթացքում կասկածյալը դիմադրություն է ցույց տվել: Նա կրակել է ոստիկանների ուղղությամբ, այնուհետեւ ինքնասպան եղել: