Թուրքիայի երկար տարիներ սատարել է «Իսլամական պետությանը», բայց վերջին տարվա ընթացքում շտկել է իր քաղաքականությունը: Այս մասին հունվարի 10-ին կայացած ասուլիսում հայտարարեց ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ղեկավար, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Իհարկե, ըստ նրա, դա հանգեցրեց ԻԼԻՊ-ի դիմակայության: «Մենք տեսնում ենք, որ Թուրքիան բավական արագ փոխվում է: Եվ այդ փոփոխությունների կենտրոնում ներկայում Էրդողանն է, իսկ նա որպես քաղաքական գործիչ բավական անկանխատեսելի է»,- նշեց Սաֆրաստյանը:
Ըստ փորձագետի՝ հարկ է սպասել, որ ԻՊ-ը կշարունակի ահաբեկչական գործունեությունը Թուրքիայում: Սաֆրաստյանը կարծիք հայտնեց, որ թուրքական հատուկ ծառայությունները կապված են ահաբեկիչների հետ՝ հավելելով, որ իրադրությունը Թուրքիայում շարունակում է թեժանալ:





























