Իսպանիայում ոստիկանությունը 2 անձի է ձերբակալել, որոնց կասկածում են իսլամական զինյալների հետ կապի մեջ: Այս մասին գրում է Reuters-ը:

Իրավապահների տվյալներով՝ կասկածյալները ծայրահեղականացման երկարատեւ գործընթաց են անցել եւ խմբավորման մաս կազմել, որը հարձակումներ է նախապատրաստել:

2015 թվականից ի վեր Իսպանիայում ԻՊ-ի զինյալների հետ կապի կասկածանքով 180 մարդ է ձերբակալվել: