Ղրղզստանի փոխվարչապետ Օլեգ Պանկրատովը դարձել է 2017-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահը, որի առաջին նիստը տեղի է ունեցել հունվարի 13-ին: Այս մասին հայտնել են ԵՏՀ մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական միության չորս երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ նախագահները քննարկել են 2017 թվականին ԵՏՄ մարմիններում Ղրղզստանի նախագահության հարցը: Խոսքը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի մասին է:





























