Հայաստանի ԱԻՆ-ից, այսօր՝ հունվարի 14-ին՝ ժամը 08.27-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 155 շենքի բնակարաններից մեկի բնակչի մատը այտուցվել է, մատանին մնացել է մատին. մատից հանելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բնակչի մատից հանել են մատանին:




























