Անահիտ Բախշյանը դուրս է եկել «Ժառանգություն» կուսակցությունից:

NEWS.am-ի հետ զրույցում Բախշյանը հաստատեց տեղեկությունը` նշելով, որ այլ հարցերի չի պատասխանում:

Նշենք, որ խոսակցություններ կան, որ Բախշյանը մտադիր է անդամագրվել «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանն ու առաջադրվել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: