«Հանրապետություն» կուսակցության անդամ, ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը չի բացառում, որ Հայաստանում արտահերթ ընտրություններ կլինեն։ Նոյեմբերի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ինքը՝  Սուրեն Աբրահամյանը։

Նրա խոսքով, բոլոր նորմալ երկրներում մի օր իշխանության է գալիս ընդդիմությունը։ «Ես հույս ունեմ, որ Հայաստանը մի օր նորմալ երկիր կդառնա։ Իսկ ընդհանրապես, հանրապետականները պետք է խոհեմ լինեն եւ իրենց նախագահի հետ միասին հրաժարական տան, ինչից հետո իշխանության կգան այլ մարդիկ։ Բայց ես պաշտոնապես հայտարարում եմ. վաղը, մյուս օրը, երբ ընդիմությունն իշխանության գա, իսկ դա անպայման կլինի, ես ոչ մի պաշտոն չեմ զբաղեցնելու»,- նշեց նա։

Հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Դավթյանն իր հերթին ավելացրեց, որ իշխանությունների վրա դրսից գործադրվող ճնշումների համար մեծապես «պարտական» են հենց ՀԱԿ-ին։ «Ճիշտ է՝ իշխանությունը չի կարող հավերժ լինել մեր կուսակցության մենաշնորհը, բայց դա չի նշանակում, որ ընդդիմությունն իր հույսը պետք է դնի իշխանությունների հրաժարականի վրա»,- ամփոփեց նա։